Գյուղը  որի  մասին  ուզում  եմ   պատմել   գտնվում  է  Արարատի  մարզում   գտնվում  է  Երևանից  դեպի  հարավ  մոտավորապես   25կմ  հեռավորության  վրա: Նախկինում  այն   կոչվել  է   Բաջազլու   և  հայտնի  է  բաջազլվա  պոեզներով: Այդ  մասին  նշվել  է  Սարոյան  եղբայրները  ֆիլմում,  որտեղ  երգում  են  հայտնի  պոեզների  մասին: Իսկ  հիմա  իմ  գյուղը  հայտնի  է  Ոստան  անունով:   Գեղեցիկ  է  իմ  գյուղը: Այն  իմ  հայրիկի  ծննդավայրն  է: Ամառային  արձակուրդները  ես  և  եղբայրս  անցկաացնում  ենք  այնտեղ: Մեր պատշկամբից  երևեւմ  է  սպիտակահեր  Մասիսը: Ամեն  առավոտ  նա  կարծես  ողջունում  է  մեզ: Իսկ  երբ  փողոցով  իջնում  ենք  ներքև,  թվում  է,  թե  գնում  ենք  սարին  ընդառաջ: Պարզ  եղանակին  հեքիթային  տեսք  ունի  Մասիս   սարը: Արևի  շողերից  փայլում  է  հավերժական  ձյունով  պատված  նրա  գագաթը: Շողերը  տարբեր  գույներ  են  ստանում  և  տարածվում  Արարատյան  դաշտի  վրա: Եվ  կարծես  այդ  շողերի  ջերմությունից  ավելի  են  քաղցրանում  ծիրանն  ու  խաղողը, դեղձն  ու  սալորը: Իմ  գյուղը  շատ  գեղեցիկ  է  հատկապես  աշնանը, երբ  բնությունը  զարդարվում  է  խայտաբղետ  գույներով: Ես  շատ  եմ  սիրում  իմ  գյուղը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *