1. Ինչո՞ւ է Անտարկտիդան ամենաուշ հայտնաբերված մայրցամաքը:

Ջեյմս Կուկը Ավստրալիայի հայտնադործումից հետո իր երկրորդ ճանապարհորդությունը (1772-1775թթ.) լիովին նվիրում է հարավային մայրցամաքի հայտնագործմանը: Նրան հաջողվում է թափանցել հա­րավային բևեռային շրջանը: Այդ ճանապարհորդության մասին Կուկը գրում Է. «Ես շրջանցել եմ հարավային կիսագնդի օվկիանոսը այնպես, որ հերքում եմ որևէ մայրցամաքի գոյության հնարավորությունը: Սակայն եթե այն հայտնաբերվի, ապա միայն բևեռի մոտերքում՝ նավարկության համար անմատչելի վայրերում»: Ծովագնացների շրջանում Կուկի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հարավային մայրցամաքի հայտնա­գործմանն ուղղված ծովային արշավախմբերի հայտարարությունից հետո տևական ժամանակ ընդհատվեցին:

2. Ովքե՞ր և ինչպե՞ս հայտնագործեցին Անտարկտիդան:

Կուկի տեսակետը հերքվեց մոտ 50 տարի անց՝ ռուս ծովագնացներ Ֆ. Ֆ. Բելինսհաուզենի և Մ. Պ. Լազարևի՝ 1819-1821 թվականներին կատարած շուրջերկրյա նավարկությամբ: Նրանք «Վոստոկ» և «Միռնի» նավերով նավարկեցին Անտարկտիդայի շուրջը: 1821 թվականի հունվարի 21-ին ընդհուպ մոտենում են Անտարկտիդայի ափերին: Հարավային մայրցամաքը հայտնագործված էր:

3. Ինչպե՞ս նվաճվեց Հարավային բևեռը:

Ամունդսենը Հարավային բևեռի նվաճումը կապում էր Շվեդիայից նոր անկախացած իր հայրենիք՝ միջազգային ասպարեզում հեղինակու­թյան բարձրացման հետ: Հարավային բևեռ հասնելու համար Ամունդսենն ընտրում է գրեթե ուղիդ գիծ կազմող երթուղի: Ամունդսենը իր չորս ընկերոջ հետ իրենց տրամադրության տակ ունեին լավ հանդերձված չորս սահնակ և դրանք քաշող լավ խնամված 52 շուն: 1911թ. հոկտեմբերի 20-ին նրանք սկսում են ուղևորությունը: Ամունդսենը ճանապարհին ստեղծում է սննդի և վառելիքի պահեստներ, իսկ ամեն մի 8 կիլոմետրի վրա՝ վերադարձի ճանապարհը չկորցնելու համար կանգնեցնում են ձյունե սյուներ: Այդպիսով՝ գնալով սահնակների բեռը թեթևանում էր, առաջ շարժվելը՝ հեշտանում: 1911թ. դեկտեմբերի 14- ին Ամունդսենը իր ընկերների հետ հաջողությամբ հասավ Հարավային բևեռ: Մի քանի ժամում որոշելով նրա ճշգրիտ դիրքը՝ այնտեղ բարձ­րացնում է նորվեգական դրոշը: Երեք օր մնալով անհրաժեշտ դիտար­կումներ կատարելուց և ձնե տնակում Ռոբերտ Սքոթին նամակ թող­նելուց հետո Ամունդսենի ջոկատը բարեհաջող հետ է վերադառնում:Հարավային բևեռի նվաճման համար միաժա­մանակ կազմակերպվեցին երկու արշավախմբեր՝ բևեռախույզներ անգլիացի Ռոբերտ Սքոթի և նոր­վեգացի Ռուալ Ամունդսենի գլխավորությամբ: 1911 թվականի ամ­ռանը երկու արշավախմբերը, գրեթե միաժամանակ, շարժվեցին դեպի Հարավային բևեռ:

4. Բնության ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Անտարկտիդան:

Մշտապես սառույց և ձյուն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *