1. Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր: Ընկերություն, ընկերաբար, ընթերցում, ընթերցումներ, ընթանալով, ընտրելիս, ընտրություն։
  2. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրնթաց, ճեպընթաց, ինքնըստինքյան, կորնթարդ, մթնկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե, ակնդետ, խոչնդոտ, անընդմեջ, ակընթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *